Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին․ 5 վիրավորից 3-ը մանկահասակ երեխաներ են

24 Օգոստոս, 2020 19:34
Ավտովթար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին․ 5 վիրավորից 3-ը մանկահասակ երեխաներ են

Օգոստոսի 24-ին, ժամը 16:40-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արման Թ․) և «Jibei» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան (վարորդ՝ Գրիգոր Ղ․) ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Toyota Vitz» ավտոմեքենայի ուղևորներ Շողեր Ս․-ն (ծնված 1983 թ.), Արմեն Ս․-ն (ծնված 2015 թ.), Մելինե Բ․-ն (ծնված 1990 թ.), Եվա Թ․-ն (ծնված 2015 թ.) և Նարեկ Թ․-ն (ծնված 2019 թ.) հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Vitz» ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին