Կարևոր իրադարձություններ

Ջավախքում հայերի ու ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել

24 Օգոստոս, 2020 19:13
Ջավախքում հայերի ու ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել

Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և Թուշեթից եկվոր ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Jnews լրատվականը:

Եկվորներն իրենց ոչխարներին արածեցրել են գյուղացիներին պատկանող քաղելավայրերում, իսկ գյուղացիները դուրս են քշել անասուններին, որից հետո սկսվել է ծեծկռտուք: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունում հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածով, կան վիրավորներ և ձերբակալվածներ:

Թորիա գյուղի բնակիչներից մեկի խոսքով՝ իրենք 16 տարեկան երեխայի են ուղարկել, որպեսզի վերջինս եկվորներին փոխանցի, որ ոչխարի հոտը դուրս հանեն իրենց քաղելավայրերից, սակայն եկվորները ծեծել են երեխային, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք:

Թորիայի բնակիչների խոսքերով՝ իրենցից 5-6 մարդ տարբեր վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ երկու անչափահաս երեխա: Նրանց համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել Նինոծմինդայի հիվանդանոցում:

Նշվում է, որ այս պահի դրությամբ երկու կողմից ընդհանուր առմամբ 11 ձերբակալված կա, տարվում է հետաքննություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին