Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախարարի ազատման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

24 Օգոստոս, 2020 18:21
Առողջապահության նախարարի ազատման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

Այսօր համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս խոսակցությունները սկսեցին շրջանառվել, երբ հայտնի դարձավ, որ նախարարը ապաակտիվացրել է ֆեյսբուքյան իր էջերը։

Ինչպես հայտնում է «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը՝ տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս լուրին արձագանքել է թե՛ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ հայտնելով, որ Արսեն Թորոսյանն աշխատավայրում է, և թե՛ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ նշելով, որ նախարարի ազատման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին