Կարևոր իրադարձություններ

ԱԻ նախարարը կյանքի կոչեց 17-ամյա Դավիթի երազանքը

24 Օգոստոս, 2020 17:51
ԱԻ նախարարը կյանքի կոչեց 17-ամյա Դավիթի երազանքը

Երազանքից՝ իրականություն։ 17-ամյա Դավիթ Ամիրշատյանը բնակվում է Էջմիածնում, սովորում է Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում։

Նա մի օր հայտնել էր իր մանկության երազանքի՝ հրշեջ-փրկարարների առօրյային ծանոթանալու մասին։ Ընկերներից մեկն այս պատմությունը նամակի էր վերածել ու հասցեագրել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին։

Նախարարի հանձնարարությամբ Դավիթի համար Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ շրջայց է կազմակերպվել:

Փրկարարները տղային ներկայացրել են իրենց աշխատանքային առօրյան: Դավիթը մի քանի րոպեով պայմանական հրդեհաշիջման է մասնակցել։

Նախարար Ցոլակյանի կողմից երիտասարդը համազգեստ է նվեր ստացել ու ցանկություն է հայտնել օրվա տպավորությունները կտավին հանձնել:

 

Լրահոս

Դիտել ավելին