Կարևոր իրադարձություններ

Մարաշի ոստիկանները մեքենաների հայելիներ գողացած անձի են հայտնաբերել

24 Օգոստոս, 2020 16:38
Մարաշի ոստիկանները մեքենաների հայելիներ գողացած անձի են հայտնաբերել

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վարդաշենի 12-րդ փողոցի 33-ամյա մի բնակիչ գողություններ է անում:

Օգոստոսի 21-ին կասկածվողը Վարդաշենից, իր «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք: Զննությամբ մեքենայում հայտնաբերվեց տարբեր մակնիշի մեքենաների կողային հայելիներ:

Ավելի ուշ պարզվեց, որ բերման ենթարկված տղամարդը հունիսի-օգոստոս ամիսներին գողացել է Արգիշտիի փողոցում կայանված «Լեքսուս» մակնիշի մի մեքենայի կողային հայելիները, նաև նմանատիպ գողություններ է արել Արաբկիր վարչական շրջանում:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

«Լեքսուսի» վարորդից ընդունվել է հաղորդում:

Միջոցառումներ են ձեռնարկվում մյուս տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին