Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանն արդեն հասցրել է թույլ տալ միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք կոպիտ խախտումներ. Տարոն Սիմոնյան

24 Օգոստոս, 2020 16:24
Հեղինակ՝ Տարոն Սիմոնյան
Ադրբեջանն արդեն հասցրել է թույլ տալ միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք կոպիտ խախտումներ. Տարոն Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Ադրբեջանն արդեն հասցրել է թույլ տալ միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949թ֊ի կոնվենցիայի մի շարք կոպիտ խախտումներ։

Հիշեցնեմ, որ հայ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել էր։ Իրականացվում են որոնողական աշխատանքներ։

Ադրբեջանն արդեն հայտնել է, որ իր իշխանության ներքո է գտնվում հայ սպան, հրապարակել է տեսանյութ՝ արձանագրելով իր իսկ խախտումները։

Կարծում եմ՝ պետք է Ադրբեջանին արդեն միջազգային իրավական գործիքակազմի ամբողջ հնարավորություններով հիշեցնել, որ՝

ռազմագերիները գտնվում են հակառակորդ տերության, բայց ոչ առանձին անձանց կամ նրանց գերի վերցրած զորամասերի իշխանության տակ: Անկախ այն պատասխանատվությունից, որ կարող է ընկնել առանձին անձանց վրա, գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար (հոդված 12).

Ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Ռազմագերիները հավասարապես պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից և, մասնավորապես, բռնության կամ ահաբեկման, ամեն տեսակի ակտերից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրություններից պաշտպանվելուց: Նրանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումն արգելվում է (հոդված 13).

Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք (հոդված 14):

Այդ հիշեցումը պետք է լինի այնպես, որ միջազգային իրավունքն անընդհատ խախտող այդ պետության համար առաջացնի իրական խդնիրներ ու հետևանքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին