Կարևոր իրադարձություններ

Ամենայն հավանականությամբ Նավալնիին թունավորել են. Գերմանիայի կառավարություն

24 Օգոստոս, 2020 15:45
Ամենայն հավանականությամբ  Նավալնիին թունավորել են. Գերմանիայի կառավարություն

Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ ամենայն հավանականությամբ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են: Այդ մասին հայտնել է Անգելա Մերկելի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, հաղորդում է Reuters-ը:

Այդ պատճառով, ըստ նրա՝ Նավալնիին անձնական անվտանգություն է անհրաժեշտ: 

Հիշեցնենք, որ  քաղաքական գործիչը օգոստոսի 20-ից գտնվում է կոմայի մեջ։ Նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում: Այն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում։ 2 օր Օմսկի հիվանդանոցում մնալուց հետո Նավալնիին տեղափոխել են Բեռլին։

 

Լրահոս

Դիտել ավելին