Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոն պահանջել է աշխատանքից հեռացնել այն ուսուցիչներին, որոնք չեն ցանկանում դասավանդել պետական գաղափարախոսությանը համապատասխան

24 Օգոստոս, 2020 15:22
Լուկաշենկոն պահանջել է աշխատանքից հեռացնել այն ուսուցիչներին, որոնք չեն ցանկանում դասավանդել պետական գաղափարախոսությանը համապատասխան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է աշխատանքից հեռացնել այն ուսուցիչներին, որոնք չեն ցանկանում դասավանդել պետական գաղափարախոսությանը համապատասխան։ Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 24-ին կրթության նախարար Իգոր Կարպենկոյի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Բելտա» պետական լրատվական գործակալությունը։

 Իր խոսքում շեշտելով Բելառուսում պետական կրթություն, պետական դպրոցներ, պետական գաղափարախոսություն տերմինները՝ Լուկաշենկոն հայտարարել է․ «Եվ նրանք, ովքեր ցանկանում են հետևել այս սկզբունքներին, խնդրեմ՝ գնացեք ուսուցանեք, աշխատեք։ Նրանք, ովքեր չեն ուզում, ուրեմն դպրոցում չպետք է լինեն։ Այս մասին պետք է ասվի ուղիղ, անկեղծ և ազնիվ կերպով»։

Նա նաև պահանջել է, որ պաշտպանեն ուսուցիչներին։

«Ուսուցիչներին պաշտպանեք ամեն տեսակի հարձակումներից։ Մենք դա արդեն սկսել ենք անել, ընդ որում՝ շատ ակտիվորեն և շատ խստորեն կասեցնում ենք բոլոր տեսակի հարձակումներն ուսուցիչների և բժիշկների նկատմամբ»,-ասել է Լուկաշենկոն։

 

Լրահոս

Դիտել ավելին