Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    561
    571

  • RUB

    6,19
    6,44

Կարևոր իրադարձություններ

Կովկասի բնության հիմնադրամը 87.000 եվրո է հատկացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին

24 Օգոստոս, 2020 12:53
Կովկասի բնության հիմնադրամը 87.000 եվրո է հատկացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին

Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից 2020 թվականի երկրորդ ֆինանսական փոխանցումն է կատարվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Հատկացումը կազմել է շուրջ 87 հազար եվրո, տեղեկացնում է Կովկասի բնության հիմնադրամը:

Նշենք, որ տարեսկզբին պահպանվող այս տարածքին CNF-ի կողմից տրվել էր ֆինանսական տարվա առաջին հատկացումը, որը կազմել էր շուրջ 93 հազար եվրո:

Առաջիկայում նախատեսվում են նաև հերթական փոխանցումները ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող մյուս 3 ՊՈԱԿ-ներին՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին:

Տրված աջակցությամբ CNF-ը շարունակում է համաֆինանսավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին