Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    578
    592

  • RUB

    6,24
    6,54

Կարևոր իրադարձություններ

Վրաստանում միկրոավտոբուսը ժայռից ցած է գլորվել. կա 17 զոհ

24 Օգոստոս, 2020 00:09
Վրաստանում միկրոավտոբուսը ժայռից ցած է գլորվել. կա 17 զոհ

Վրաստանի բարձրլեռնային Շատիլի գյուղի (Դուշեթիի մունիցիպալիտետ, Մցխեթա-Մթիանեթի շրջան) մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Ըստ նախնական տվյալների` միկրոավտոբուսում Թբիլիսիից զբոսաշրջիկներ են եղել:

Ինչպես հայտնում է aliq.ge-ն` հղում անելով երկրի ՆԳՆ-ի տեղեկատվության` վթարի զոհ է դաձել 17 ուղևոր, 3-ին հաջողվել է փրկել: 3-ն էլ տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է ծանր:

Տեղում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները, ինչպես նաև մահացածների նույնականացում է կատարվում:

Քննություն է տարվում վթարի հանգամանքները պարզելու նպատակով։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին