Կարևոր իրադարձություններ

Մինսկի այսօրվա ցույցերին շուրջ 100 հազար մարդ է մասնակցել (լուսանկարներ)

23 Օգոստոս, 2020 22:20
Մինսկի այսօրվա ցույցերին շուրջ 100 հազար մարդ է մասնակցել (լուսանկարներ)

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր ևս բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ:

Ընդդիմադիրների հաշվարկով հավաքվածների թիվը հարյուր հազար էր: Անկախության հրապարակում ակցիան բավականին խաղաղ է ընթացել: Այնուհետև ցույցի մասնակիցները շարժվել են դեպի Կառավարության տուն և «Մինսկ՝ հերոս քաղաք» հուշարձան-համալիր:

 

Ընդ որում, Բելառուսի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ զինված ուժերը Հայրենական մեծ պատերազմի հուշարձանները պաշտպանելու է ցուցարարներից, և որ նրանք գործ կունենան բանակի հետ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին