Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560,5
    570,5

  • RUB

    6,16
    6,41

Կարևոր իրադարձություններ

ԱԱՏՄ-ն 50-ից ավելի տնտեսվարողներից միայն 2-ի մոտ է արձանագրել կոպիտ և կասեցման ենթակա խախտումներ

23 Օգոստոս, 2020 20:06
ԱԱՏՄ-ն 50-ից ավելի տնտեսվարողներից միայն 2-ի մոտ է արձանագրել կոպիտ և կասեցման ենթակա խախտումներ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը վերահսկողական աշխատանքները շարունակել են նաև շաբաթ օրը:

Երևանի և մարզերի տարածքային ստորաբաժանումների դիտարկման տիրույթում են հյուրանոցները, հանգստյան տները, բժշկական կազմակերպությունները, դեղատները, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղերը, կապի օպերատորների գրասենյակները, գեղեցկության սրահները: Մշտադիտարկումների համար հաճախ հիմք են ընդունվում նաև քաղաքացիներից ստացվող բողոքներն ու ահազանգերը։ 

Երևանում թեև մի շարք տնտեսավարողների մոտ  դեռևս շարունակում են գրանցվել խախտումներ, սակայն, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր է արձանագրվել: Այսօր դիտարկված հինգ տասնյակից ավելի տնտեսավարողներից միայն երկուսի մոտ են արձանագրվել կոպիտ  և կասեցման ենթակա  խախտումներ:

Մայրաքաղաքում և մարզերում հիմնական խախտումները  կապված են ջերմաչափմանև ախտահանման մատյանների վարման թերացումների, դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ չունենալու,  իրազեկման պաստառներ չլինելուն, ինչպես նաև դիմակ չկրելու հետ:

Թերացումների վերաբերյալ տնտեսավարողներին տրվում է խորհրդատվություն և տեղում դրանք վերացնելու ցուցում։

Խախտումերի վերաբերյալ կազմած արձանագրությունները ուղարկվում են պարետատուն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին