Կարևոր իրադարձություններ

Նավալնին «կանցլերի հյուրի» կարգավիճակով պաշտոնապես տեղափոխվել է Գերմանիա

23 Օգոստոս, 2020 15:20
Նավալնին «կանցլերի հյուրի» կարգավիճակով պաշտոնապես տեղափոխվել է Գերմանիա

Ռուսաստանցի բլոգեր Ալեքսեյ Նավալնին, որը բուժման մեջ է գտնվում Բեռլինի Charite կլինիկայում, «կանցլերի հյուրի» կարգավիճակով պաշտոնապես տեղափոխվել է Գերմանիա: Այս մասին կիրակի հայտնել Է ZDF հեռուստաալիքը՝ վկայակոչելով Գերմանիայի ՆԳՆ-ն. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այդ տեղեկատվության համաձայն ՝ հենց դա է թույլ տալիս ապահովել Նավալնիի շուրջօրյա ոստիկանական հսկողությունը Բեռլինում: Եվ, ինչպես նշել է Բեռլինում ZDF բյուրոյի ղեկավար Թեո Կոլը՝ «խոսքը Մոսկվայի քաղաքական ահազանգի մասին չէ», բայց  «բյուրոկրատական խորամանկություն է», որը Գերմանիայի իշխանություններին հնարավորություն է տալիս հսկել բլոգերին: «Այն, որ նա պետական իշխանության ներկայացուցիչ չէ, այստեղ ոչ մի դեր չի խաղում», - նշել է հեռուստաալիքը։
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, այժմ Charite-ի մոտ հերթապահում են երեք ոստիկանական ֆուրգոններ: Մուտքի մոտ շարունակում են գտնվել մոտ երկու տասնյակ լրագրողներ։
 
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել պարզաբանել Նավալնիի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառները:
 

Լրահոս

Դիտել ավելին