Կարևոր իրադարձություններ

Երեխաների դիմակ կրելու պարտադիր պայմանի համար ինձ կամ մյուս պատգամավորներին ինչ ասես ասում եք, իզուր է․ Սոֆյա Հովսեփյան

23 Օգոստոս, 2020 11:48
Հեղինակ՝ Սոֆյա Հովսեփյան
Երեխաների դիմակ կրելու պարտադիր պայմանի համար ինձ կամ մյուս պատգամավորներին ինչ ասես ասում եք, իզուր է․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեխաների դիմակ կրելու պարտադիր պայմանի համար ,երբ ինձ կամ մյուս պատգամավորներին ինչ ասես ասում եք ,իզուր է։ Դա ոչ էլ անգամ ԿԳՄՍ ֊ն է որոշում ։ Դա որոշվում է ԱՆ ֊ի կողից և սրա 《կարելիության》 կամ 《 չի կարելիության》 հարցը ԱՆ ֊ի դաշտում է ։
Բժիշկների արձագանքին եմ սպասում կամ փորձագետների ,ովքեր պետք է ասեն ԱՆ֊ին ,որ դիմակ կրող երեխան ինչ բարդության առաջ է կանգնելու կամ չի կանգնելու ։ Ես համարում եմ ,որ մենք մասնագիտական խոսք չենք փոխանցում, այլ հուզական։
Ակնկալում եմ մասնագիտական առաջարկով դիմել ԱՆ ։ Հարցերը իրենց հասցետերերն ունեն և որքան էլ ես ձգտեմ, չեմ կարողանա հասցնել ամեն տեսակ հարցով պատասխանել հարյուրավոր մարդկանց պահանջներին ։
Գիտեմ շատերդ եք այս հարցով զայրացած , շատերդ ասելիք ունեք ,բայց իսկապես դա ԱՆ ֊ի դաշտն է և ես նման պատասխանատվություն չեմ կարող վերցնել ինձ վրա և ասել ,որ ճիշտ է կամ սխալ ,ոչ էլ դպրոցի տնօրենն ու ուսուցիչն են կարող վերցնել պատասխանատվություն ,քանի որ ինչպես հասկացա վերջին ծանուցումներից ,սեպտեմբերի 15_ից հետո ի՜նչ եղավ, դպրոցի տնօրենն ու ուսուցիչներն են մեղավոր ։
Վստահ եմ,որ շուտով նոր կարգավորումներ կլինեն, ուստի ,եթե խելամիտ առաջարկներ կան ուղարկեք համապատասխան կառույցներ ։
Բոլոր վիրավորող արտահայտությունները կջնջվեն ։ Լավ եղեք»։

 

Լրահոս

Դիտել ավելին