Կարևոր իրադարձություններ

Երևանում BMW-ն տապալել է էլեկտրասյունը. մինչ ՃՈ ծառայողների ժամանումը փորձում էին քարշակով ավտոմեքենան հեռացնել դեպքի վայրից

22 Օգոստոս, 2020 23:49
Երևանում BMW-ն տապալել է էլեկտրասյունը. մինչ ՃՈ ծառայողների ժամանումը փորձում էին քարշակով ավտոմեքենան հեռացնել դեպքի վայրից

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ օգոստոսի 22-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Մոնթե Մելքոնյան փողոցում BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և մասամբ հայտնվել ճանապարհի մեջեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը կապով տեղեկությունը փոխանցել է մոտակայքում ծառայություն կատարող ՃՈ տեսուչներին, ովքեր էլ արագ արձագանքելով Ա. Հարոււթյունյանի հրահանգներին, կարողացել են շուտ հասնել վթարի վայր ու այն պահին, երբ ինչ-որ երիտասարդներ քարշակով փորձել են ավտոմեքենան հեռացնել դեպքի վայրից, կանխել են նրանց գործողությունները:

BMW-ի վրայից հանել էին համարանիշները, սակայն ճանապարհային ոստիկանի հորդորով համարանիշները տեղադրեցին ավտոմեքենայի վրա:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: 

Մանրամասները՝ սկզբանղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին