Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են պայմանագրային զիծառայողի 07-ն ու դպրոցի ուսուցչի Opel-ը. կա վիրավոր

22 Օգոստոս, 2020 22:35
Ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են պայմանագրային զիծառայողի 07-ն ու դպրոցի ուսուցչի Opel-ը. կա վիրավոր

Shamshyan.com-ը հատնում է, որ այսօր՝ օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Ապարանի բնակիչ, 22-ամյա Կարեն Ա.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի և Թալին քաղաքի բնակիչ, 67-ամյա Գագիկ Ֆ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի ուղևոր, Սպիտակ քաղաքի բնակիչ, 43-ամյա Արկադի Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

 Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Կարեն Ա.-ն N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ Գագիկ Ֆ.-ն՝ Դդմասար գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին