Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ի զորքերը մոտեցել են Բելառուսի սահմաններին. Լուկաշենկո

22 Օգոստոս, 2020 22:11
ՆԱՏՕ-ի զորքերը մոտեցել են Բելառուսի սահմաններին. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գրոդնոյի մարզային խորհրդի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ՆԱՏՕ-ն իր զորքերը մոտեցնում է հանրապետության սահմանին: Հայտնում է Ռիա Նովոստի-ն: 

Լուկաշենկոն նշել է, որ հակառակորդները փորձում են «կոտրել» և «վախեցնել» ներսից, ինչպես նաև բացեիբաց սպառնում են «սահմանի այն կողմից»:

«Դուք երևի շատ լավ լսում եք այդ սպառնալիքներն արևմտյան քաղաքական գործիչների շուրթերից: Եթե բոլորը սկսում են նույն ուղղությամբ խոսել և բացեիբաց հայտարարում են ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին, դա հենց այնպես չէ, դիվանագիտության մեջ այդպես չի լինում»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Երկրի առաջնորդը նշել է, որ F-16 ինքնաթիռներն արդեն գտնվում են 15-20 րոպե թռիչքի հեռավորությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին