Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն օգնության են հասել 90-ամյա կնոջը․ ԱԻՆ

22 Օգոստոս, 2020 20:45
Փրկարարներն օգնության են հասել 90-ամյա կնոջը․ ԱԻՆ

Օգոստոսի 22-ին, ժամը 17:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել Աիդա Դ․-ին (ծնված 1930 թ.), ում փրկարարները մոտեցրել են շատապօգնության ավտոմեքենային։ Աիդա Դ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին