Կարևոր իրադարձություններ

Քրեական հետախույզները մեքենաների կողային հայելիների գողություններ են բացահայտել

22 Օգոստոս, 2020 20:29
Քրեական հետախույզները մեքենաների կողային հայելիների գողություններ են բացահայտել

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները օգոստոսի 21-ին Վարդաշենի 12-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով. «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու։ Նա ոստիկաններին է ներկայացրել ավտոմեքենաների կողային հայելիների ապակիներ և տվել խոստովանական բացատրություն, որ դրանք հունիսից օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում գողացել է Արգիշտի փողոցում և Արաբկիր վարչական շրջանում կայանված մեքենաներից։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկված միջոցառումներով պարզել են տուժողներից մեկի ինքնությունը։ Նրանից ընդունվել է հաղորդում։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ բոլոր տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախապատրաստվում են նյութեր։

 

Լրահոս

Դիտել ավելին