Կարևոր իրադարձություններ

Պուտինն ինձ հետ համամիտ է, որ Բելառուսը հալածում են, որպեսզի հետագայում նույն սցենարը Ռուսաստանում կիրառեն. Լուկաշենկո

22 Օգոստոս, 2020 19:44
Պուտինն ինձ հետ համամիտ է, որ Բելառուսը հալածում են, որպեսզի հետագայում նույն սցենարը Ռուսաստանում կիրառեն. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համակարծիք են այն հարցում, որ Բելառուսին ներկա պահին փորձում են հալածել, որպեսզի հետագայում հարձակվեն ՌԴ-ի վրա, գրում է Gazeta.ru-ն վկայակոչելով BelTA- ին:

«Ես և Պուտինն այս հարցում համակարծիք ենք. մեզ հալածում են, որպեսզի հետո հարձակում գործեն Ռուսաստանի վրա։ Դա ցատկատախտակ է, և մենք պետք է այն ոչնչացնենք: Դա մեր միասնական կարծիքն է նախագահ Պուտինի հետ», – ասել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ի երեկոյան նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաներ են սկսվել։ Քաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ հանրապետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների ավելի քան 80 տոկոսը, իսկ նրա մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ 10 տոկոսից մի փոքր ավելի:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին