Կարևոր իրադարձություններ

Ամբողջ աշխարհում Covid-19-ից ավելի քան 800 հազար մարդ է մահացել

22 Օգոստոս, 2020 19:18
Ամբողջ աշխարհում Covid-19-ից ավելի քան 800 հազար մարդ է մահացել

Ամբողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելի քան 23,222,635 է, մահացել է՝ 804,988-ը, ապաքինվել է՝ 15,782,710:Այս մասին տեղեկանում ենք Worldometers կայքից։

Մահացության ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ կորոնավիրուսին զոհ է գնացել 179,410 մարդ, վարակվել՝ 5,807,637-ը:

Հակառեկորդակիրների եռյակում են նաև Բրազիլիան (3,536,488 վարակված, 113,454 մահ) և Հնդկաստանը (3,030,155 վարակված, 54,975 մահ)։ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին:      

 

Լրահոս

Դիտել ավելին