Կարևոր իրադարձություններ

Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել․ РИА Новости

22 Օգոստոս, 2020 18:39
Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել․ РИА Новости

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Հարավային Սուդանում ավիավթարի է ենթարկվել բեռնատար օդանավը՝ երկրի մայրաքաղաքի օդանավակայանից օդ բարձրանալուց րոպեներ անց։ 

Հարավային Սուդանում բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Մենք հաշվել ենք 15 մարդ և անձնակազմի երկու անդամ։ Այսպիսով, ընդհանուր թիվը 17 է»,- հայտնել է աղետի ականատես Ջոզեֆ Մայոման:

Նա նաև նշել է, որ մեկ մարդ ողջ է մնացել, նա տեղափոխվել է հիվանդանոց: Մայոմայի խոսքով ՝ ինքնաթիռը կործանվել է մայրաքաղաք Ջուբայի բնակելի շրջանից ոչ հեռու՝ թռիչքից հետո:

 

Լրահոս

Դիտել ավելին