Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոն հանձնարարել է փակել գործադուլ հայտարարած ձեռնարկությունները

22 Օգոստոս, 2020 18:05
Լուկաշենկոն հանձնարարել է փակել գործադուլ հայտարարած ձեռնարկությունները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ելույթ ունենալով Գրոդնոյում կայացած հանրահավաքում, հանձնարարել է օգոստոսի 24-ից փակել գործադուլավոր ձեռնարկությունները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Լուկաշենկոի խոսքով ՝ «եթե որևէ մեկը չի ցանկանում աշխատել», մարզպետները և գործադիր կոմիտեների նախագահները չպետք է ստիպեն:

«Պետք չէ։ Մենք նրանց, միևնույն է, չենք ստիպի և չենք համոզի։ Երկիրը կդիմանա»,- ասել Է Լուկաշենկոն, հավելելով, որ ավելի ուշ «կհասկանան, թե այդ հիմնարկություններոմ ում աշխատանք կառաջարկեն»։ 

Բելառուսական մի շարք հիմնարկություններ ավելի վաղ հաղորդել էին, որ իրենց աշխատակիցները գործադուլ են հայտարարել․ կանգնեցված է ձեռնարկությունների արտադրական գորունեությունը։ Դրան հակառակ՝ երկրի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի խոսքով՝ տնտեսության խթանիչ ուժ համարվող բոլոր կազմակերպություններն այժմ աշխատում են նահանգային ռեժիմով։ 

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ի երեկոյան նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաներ են սկսվել։ Քաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ հանրապետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների ավելի քան 80 տոկոսը, իսկ նրա մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ 10 տոկոսից մի փոքր ավելի:  

 

Լրահոս

Դիտել ավելին