Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանն այցելել է «Արմենիա Վայն» ընկերության գործարան. ի պատիվ նախագահի, գործարանում տեղադրվել է կոնյակի անվանական տակառ

22 Օգոստոս, 2020 16:50
Արմեն Սարգսյանն այցելել է «Արմենիա Վայն» ընկերության գործարան. ի պատիվ նախագահի, գործարանում տեղադրվել է կոնյակի անվանական տակառ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա Վայն» ընկերության գործարան: Նախագահ Սարգսյանը շրջել է գործարանի արտադրամասերում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, իրականացված ներդրումներին, գործարանի զարգացման հեռանկարային ծրագրերին, ինչպես նաև ընթացիկ իրավիճակով պայմանավորված խնդիրներին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Նշելով, որ «Արմենիա Վայն» գինեգործարանի պատմությունը սկսվել է դեռևս 2006 թվականից, երբ Արմավիրի մարզում տնկվել են առաջին սեփական այգիները՝ ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանը հայտնել է, որ արտադրանքի բարձր որակ ապահովելու նպատակով տարիների ընթացքում ներդրել են աշխարհի ամենաառաջադեմ գինեգործական ու կոնյակագործական տեխնոլոգիաները, և այսօր իրենց արտադրանքն արտահանում են բազմաթիվ երկրներ: Արդեն իսկ «Արմենիա Վայնը» ձեռնամուխ է եղել Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը՝ տնկելով օրգանական խաղողի այգիներ:

Վահագն Մկրտչյանն ասել է, որ ձգտում են զարգացնել հայկական գինեգործական հարուստ մշակույթն ու ավանդույթները, հայկական գինին մրցունակ դարձնել միջազգային շուկայում, և, նկատի առնելով նախագահ Սարգսյանի կենսափորձն ու գիտելիքները, այդ առումով իրենց համար հետաքրքիր կլիներ ծանոթանալ նրա կարծիքին ոլորտի զարգացման, արտահանման շուկաների ընդլայնման, աշխարհում հայկական գինին ավելի ճանաչելի դարձնելու մասին:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ նման ընկերությունների հաջողությունը մեր երկրի հաջողությունն է, և խոստացել է իր հնարավորությունների շրջանակում նպաստել ոլորտի առաջընթացին:

Ի պատիվ նախագահ Արմեն Սարգսյանի, գործարանում տեղադրվել է կոնյակի անվանական տակառ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին