Կարևոր իրադարձություններ

Պետք է գիտակցել, որ պատասխանատվության մեծ բեռ ենք վերցնում․ ՍԴ դատավորի հավանական թեկնածու

22 Օգոստոս, 2020 16:38
Պետք է գիտակցել, որ պատասխանատվության մեծ բեռ ենք վերցնում․ ՍԴ դատավորի հավանական թեկնածու

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և ՍԴ դատավորի հավանական թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ:

Մինչ հանդիպումը Շաթիրյանի հետ զրույցում լրագրողները հետաքրքրվել են, թե հաշվի առնելով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը՝ պատրա՞ստ է լինել ՍԴ դատավոր, պատասխանել է.

«Ես կլինեմ, թե որեւէ այլ սուբյեկտ, հնարավոր է նաև, որ լինի այլ անձ, ինչ վերաբերում է հարցին, ցանկացած անձ պետք է գիտակցի, որ պատասխանատվության շատ մեծ բեռ է վերցնում, որովհետև Սահմանադրական դատարանի շուրջ վերջին ամիսներին տեղի են ունեցել որոշակի գործընթացներ, և չեմ բացառում, որ նաև անկախ այս ընտրության փուլից, հաջորդեն այլ պրոցեսներ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում։ Ես որպես իրավաբան՝ իմ մասնագիտական դիրքորոշումն այդ առնչությամբ բազմիցս ներկայացրել եմ, և չի փոխվել իմ դիրքորոշումը»,-ասել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին