Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Սվերդլով գյուղում. այրվել են տան և ամառային խոհանոցի տանիքների փայտյա կառուցատարրերը

22 Օգոստոս, 2020 15:35
Հրդեհ Սվերդլով գյուղում. այրվել են տան և ամառային խոհանոցի տանիքների փայտյա կառուցատարրերը

Օգոստոսի 22-ին, Ժամը 09:15-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սվերդլով գյուղի 5-րդ թաղամասի տներից մեկի տանիքում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։51-ին, մարվել՝ 10։46-ին։ Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ) և ամառային խոհանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 14 քմ)։

 

 

Լրահոս

Դիտել ավելին