Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևանի Բաղրամյան պողոտայի և Դ․ Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտակայքում․ կա տուժած (լուսանկարներ)

22 Օգոստոս, 2020 13:31
Ավտովթար Երևանի Բաղրամյան պողոտայի և Դ․ Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտակայքում․ կա տուժած (լուսանկարներ)

Օգոստոսի 22-ին, Ժամը 09:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Դ․ Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ Դավիթ Թ․, ծնված 1973 թ.) և «Honda Stepwgn» (վարորդ՝ Արմեն Վ․, ծնված 1969 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արմեն Վ․-ն հոսպիտալացվել է, իսկ Դավիթ Թ․-ն՝ հրաժարվել բուժօգնությունից։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին