Կարևոր իրադարձություններ

Ոչ մի կապ չունեմ. Խաչատուր Սուքիասյան

22 Օգոստոս, 2020 11:11
Հեղինակ՝ Խաչատուր Սուքիասյան
Ոչ մի կապ չունեմ. Խաչատուր Սուքիասյան

Երեկ Դանիել Մկրտչյան անունով օգտատերը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, թե Խաչատուր Սուքիասյանը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին դարձել է «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետեր:

Խաչատուր Սուքիասյանը հերքել է այդ տեղեկությունը:

«Բավական է սուտ ու կեղծ լուրեր տարածեք, բավական է կեղծ էջերով ստեր հորինեք իմ մասին ու դրանք տարածեք ձեր մի քանի կայքերով:

Ես ոչ մի կապ չունեմ Լիդիան Արմենիա ընկերության, Ամուլսարի հանքի շահագործման հետ:

Նման լուրերը տարածում են ֆեյք էջերով ու փորձում են պախարակել ինձ:

Նշեն նաև, որ ես ոչ մի կապ չունեմ Ալեն Սիմոնյանի հանդիպումների հետ»,- գրել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին