Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 139, մահվան՝ 9 նոր դեպք

22 Օգոստոս, 2020 10:50
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 139, մահվան՝ 9 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 139 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 616-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 850 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Օգոստոսի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 254 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1104-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 214 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35 907, փաստացի բուժվողներինը՝ 5605 (մեկ օրում նվազել է 84-ով): Մեկ օրում արվել է 1494 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 193 693 թեստ:

 

Լրահոս

Դիտել ավելին