Կարևոր իրադարձություններ

Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել են Գերմանիա

22 Օգոստոս, 2020 09:48
Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել են Գերմանիա

Գերմանիայից Օմսկ ժամանած հատուկ օդանավն առավոտյան մեկնել է Բեռլին՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին տեղափոխելով գերմանական կլինիկաներից մեկը, թվիթերյան էջում հայտնում է Նավալնիի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը:

«Ալեքսեյին տեղափոխող օդանավը մեկնել է Բեռլին: Մեծ շնորհակալություն բոլորին աջակցության համար: Ալեքսեյի կյանքի և առողջության համար պայքարը նոր է սկսվում, և դեռ անցնելու շատ բան կա, բայց այժմ գոնե առաջին քայլն արվել է», - գրել է նա:

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Կասկածներ կան, որ Նավալնիին թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին