Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Ինչու Շիրակի մարզի դատախազին տեղափոխեցին Երևան. մանրամասներ. «Ժողովուրդ»

22 Օգոստոս, 2020 08:46
Ինչու Շիրակի մարզի դատախազին տեղափոխեցին Երևան. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղափոխվել Երեւան եւ նոր պաշտոն ստացել: Նախ՝ նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ՝ օգոստոսի 12-ին Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին տեղափոխել են մայրաքաղաք՝ նոր պաշտոնի նշանակելով ՀՀ գլխավոր դատախազությունում։ Կարեն Գաբրիելյանը ստանձնել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության պետի պաշտոնը։ Նշենք, որ Կարեն Գաբրիելյանը Շիրակի մարզի դատախազի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հոկտեմբերից։ Սակայն այս որոշումն իր պատճառներն ունի: 

Բանն այն է, որ, դատախազությունում տարածված լուրերի համաձայն, վերջին շրջանում Գաբրիելյանի գործողությունների հետ կապված տարբեր տեղեկություններ են շրջանառվել, անգամ կասկածելի գործարքների մասին լուրեր են եղել, եւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հավատարիմ մնալով յուրայիններին իր կողքը պահելու սկզբունքին, Կարեն Գաբրիելյանին բերել է Երեւան՝ վատ հետեւանքներից խուսափելու եւ իր անմիջական ենթակայության տակ աշխատելու համար: Դրան զուգահեռ էլ նկատենք, որ Շիրակի նորանշանակ դատախազն էլ որոշել է իր համար նոր թիմ ձեւավորել, եւ չի բացառվում, որ այժմ այլ մարդիկ եւս Շիրակի դատախազությունից տեղափոխվեն Երեւան»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին