Կարևոր իրադարձություններ

Ուսումնական տարվա սկզբին այգին ուսանողներին կդիմավորի նոր կերպարանքով․ Հակոբ Կարապետյան (լուսանկարներ)

22 Օգոստոս, 2020 00:30
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Ուսումնական տարվա սկզբին այգին ուսանողներին կդիմավորի նոր կերպարանքով․ Հակոբ Կարապետյան (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հնաբնակները պատմում են, որ այգու ոռոգման սնուցող խողովակը կտրել էին Ազգային գրադարանին հարող՝ ոչ անհայտ «ախռանայի պետի» սրճարանի կառուցման ժամանակ․ Հակոբ Կարապետյան

«Կենտրոն վարչական շրջան

Ուսանողական այգու տարածքն արդեն ոռոգվում է:

Տերյան 74 հասցեում 13 տարի ոռոգման ջուր չկար: Ջրագիծը գրեթե քայքայված էր:

Մի քանի շաբաթ առաջ էստեղ անջրդի անխնամ վիճակ էր:

Այժմ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ջրագիծն են փորձարկում: Մասնագետները շարունակում են աշխատել և խոստանում են, որ սեպտեմբերից՝ ուսումնական տարվա սկզբին, այգու 4000 քմ տարածքն ամբողջությամբ կոռոգվի:

Ուսումնական տարվա սկզբին այգին ուսանողներին կդիմավորի նոր կերպարանքով:

Ի դեպ, «Կանաչապատման» հնաբնակները պատմում են, որ այգու ոռոգման սնուցող խողովակը կտրել էին Ազգային գրադարանին հարող՝ ոչ անհայտ «ախռանայի պետի» սրճարանի կառուցման ժամանակ, որովհետեւ խանգարում էր»:

На изображении может находиться: дерево, растение, небо, на улице и природа

На изображении может находиться: растение, дерево, на улице, природа и вода

На изображении может находиться: 1 человек, сидит, дерево, растение, шляпа, обувь, на улице и природа

 

Լրահոս

Դիտել ավելին