Կարևոր իրադարձություններ

Սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

21 Օգոստոս, 2020 23:41
Սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին