Կարևոր իրադարձություններ

Փրկարարները վատառողջ քաղաքացուն անտառից պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. ԱԻՆ

21 Օգոստոս, 2020 21:35
Փրկարարները վատառողջ քաղաքացուն անտառից պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. ԱԻՆ

Օգոստոսի 21-ին, ժամը 16։47-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները ոտքով բարձրացել են Թթուջուր գյուղի անտառ. նրանցից մեկը գտնվում է անգիտակից վիճակում: Վատառողջ քաղաքացուն անտառից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Բժիշկները քաղաքացի Սուսաննա Մ․-ին (ծնված 1952 թ.) տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, այնուհետև փրկարարները պատգարակով մոտ 800 մ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Քաղաքացին հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին