Կարևոր իրադարձություններ

Թուրքիան Սև ծովում 320 միլիարդ խորանարդ մետր գազ է հայտնաբերել. Ռեջեփ Թայիփ Էրդողան

21 Օգոստոս, 2020 21:10
Թուրքիան Սև ծովում 320 միլիարդ խորանարդ մետր գազ է հայտնաբերել. Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Սև ծովում գազի մեծ պաշարներ է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Նա նշել է, որ «Fatih» հորատող նավը 2020թ հուլիսի 20-ին Սև ծովում հորատումներ է կատարել, որի ընթացքում 320 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարներ են հայտնաբերվել։ Էրդողանը նշել է, որ էներգետիկ պաշարները հայտնաբերվել են միայն Թուրքիայի միջոցներով և ջանքերով։

Նա վստահեցրել է, որ հայտնաբերված գազը 2023թ-ին թուրք ժողովրդին կմատակարարեն։ 

 

Լրահոս

Դիտել ավելին