Կարևոր իրադարձություններ

Արցախն ունի համազգային պատասխանատվության իր բաժինը և պարտավոր է սատար կանգնել նեղության մեջ հայտնված մեր հայրենակիցներին․ Արայիկ Հարությունյան

21 Օգոստոս, 2020 19:49
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Արցախն ունի համազգային պատասխանատվության իր բաժինը և պարտավոր է սատար կանգնել նեղության մեջ հայտնված մեր հայրենակիցներին․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր հաստատել եմ ԱՀ Կառավարության մի նոր որոշում, ըստ որի՝ հերթական աջակցությունն ենք ցուցաբերում լիբանանահայ մեր քույրերին ու եղբայրներին՝ ԱՀ 2020 թ.-ի պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից հատկացնելով 25 մլն ՀՀ դրամ:

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին արցախահայության կողմից օգնության ձեռք մեկնելը դրանով չի սահմանափակվելու:

Ինչպես քանիցս նշել եմ իմ ելույթներում, Արցախն ունի համազգային պատասխանատվության իր բաժինը և պարտավոր է սատար կանգնել նեղության մեջ հայտնված մեր հայրենակիցներին, քանի որ մենք արդեն ունենք համապատասխան ներուժ՝ աջակցության օբյեկտից դառնալու սուբյեկտ՝ առնվազն հայության շրջանում»:

 

Լրահոս

Դիտել ավելին