Կարևոր իրադարձություններ

ԱՀ կառավարությունը 25 մլն ՀՀ դրամ է հատկացրել Լիբանանի հայ համայնքին՝ որպես ֆինանսական աջակցություն

21 Օգոստոս, 2020 19:07
ԱՀ կառավարությունը 25 մլն ՀՀ դրամ է հատկացրել Լիբանանի հայ համայնքին՝ որպես ֆինանսական աջակցություն

Արցախի Հանրապետության կառավարությունը ԱՀ 2020 թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից 25 մլն ՀՀ դրամ է հատկացրել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած Լիբանանի հայկական համայնքին՝ որպես ֆինանսական աջակցություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Արցախի կառավարությունը Լիբանանի հայկական գաղթօջախին հատուկ չվերթով «Արցախի ժողովրդից Լիբանանին» հումանիտար օգնություն է ուղարկել:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել նախօրեին: Հետաքննության նախնական տվյալներով՝ պայթյունը սկսվել է նավահանգստի պահեստներում՝ հասնելով նաև ամոնիումի նիտրատի պահեստին, որն էլ պայթել և բռնկվել է:   

 

Լրահոս

Դիտել ավելին