Կարևոր իրադարձություններ

Էրդողանի հրամանով Ստամբուլում ևս մեկ բյուզանդական եկեղեցի կվերաբացվի որպես մզկիթ (լուսանկարներ)

21 Օգոստոս, 2020 18:56
Էրդողանի հրամանով Ստամբուլում ևս մեկ բյուզանդական եկեղեցի կվերաբացվի որպես մզկիթ (լուսանկարներ)

Ստամբուլի Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ բյուզանդական պատմական տաճար մզկիթի վերածելու հրաման է ստորագրել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Էրդողանի հրամանով Ստամբուլում ևս մեկ բյուզանդական եկեղեցի կվերաբացվի որպես մզկիթ

Աղբյուրի փոխանցմամբ՝ հրամանագրում նշված է, որ ելնելով նրանից, որ Թուրքիայի Պետխորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) անվավեր է ճանաչել 1945 թվականին նախարարների խորհրդի կողմից Քարիյե մզկիթը թանգարանի վերածելու որոշումը՝ Քարիյե մզկիթը Կրոնական գործերի վարչությանը հանձնելու և որպես մզկիթ բացելու որոշում է ընդունվել։

Նշվում է, որ Խորի Սբ․ Ամենափրկիչը մեկն է այն բյուզանդական տաճարներից, որոնք Կոստանդնուպոլսի գրավումից (1453թ․) հետո օսմանյան թուրքերը վերածեցին մզկիթների։ 

1945 թվականին Թուրքիայի Հանրապետության կառավարության որոշմամբ Քարիյե մզկիթը վերանորոգումից հետո բացվել էր որպես թանգարան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին