Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490

  • EUR

    564,5
    574,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

Ծեծկռտուք Մաշտոցի պողոտայում․ երկու երիտասարդ մարմնական վնասվածքներ են ստացել

21 Օգոստոս, 2020 18:45
Ծեծկռտուք Մաշտոցի պողոտայում․ երկու երիտասարդ մարմնական վնասվածքներ են ստացել

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 17-ին, ժամը 06.03-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայի սուպերմարկետի մոտ մի խումբ անձինք կռվում են, հայհոյանքներ հնչեցնում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը նշված վայրից բաժին է ներկայացրել մարմնական վնասվածքներով երկու երիտասարդի: Նրանք հայտնել են, որ ծեծի են ենթարկվել անծանոթ անձանց կողմից և հրաժարվել են հաղորդում տալուց, ինչից հետո նրանցից մեկը բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Խուլիգանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով Կենտրոնականի ոստիկանները պարզել են, որ Մաշտոցի պողոտայում երիտասարդներին ծեծի են ենթարկել մայրաքաղաքի Նորագյուղ թաղամասի չորս բնակիչ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նրանք ներկայացել են ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:



Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին