Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    566,5
    576,5

  • RUB

    6,28
    6,53

Կարևոր իրադարձություններ

Կապիտան Ռուբեն Սանամյանին շնորհվել է Ազգային հերոսի կոչում, ևս 199 զինծառայող պարգևատրվել է ՀՀ պետական պարգևներով

21 Օգոստոս, 2020 13:18
Կապիտան Ռուբեն Սանամյանին շնորհվել է Ազգային հերոսի կոչում, ևս 199 զինծառայող պարգևատրվել է ՀՀ պետական պարգևներով

Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:

Կապիտան Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։

Հանրապետության նախագահի նույն հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնուրացության, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ևս 199 զինծառայողներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին