Կարևոր իրադարձություններ

«Կասկած չունեմ, որ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար է»․ Սոբչակը իր աջակցությունն է հայտնել Նավալնիին

21 Օգոստոս, 2020 12:22
«Կասկած չունեմ, որ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար է»․ Սոբչակը իր աջակցությունն է հայտնել Նավալնիին

ՌԴ հայտնի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի  հետ տեղի ունեցածը որակել է «քաղաքական հաշվեհարդար»։

«Չնայած նրան, որ Ալեքսեյ Նավալնիից վերջին տարիներին շատ կտրուկ խոսքեր եմ լսել, և, չնայած նրան, որ քաղաքական պայքարի նրա մեթոդներն ինձ միշտ չէ, որ հոգեհարազատ են եղել, այսօր ես ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել նրան և ուժ մաղթել նրա մտերիմներին»,- գրել է հաղորդավորուհին։

 

Սոբչակի խոսքով՝ «Ալեքսեյը կարող էր կոպիտ խոսել հակառակորդի մասին և վիճաբանել նախկին դաշնակիցների հետ, բայց երբեք չի հարբել և թմրամիջոցների մասին ընդհանրապես խոսք լինել չէր կարող»:

«Ես դեռ սարսափած եմ ինքնաթիռում նրա ձայնի տեսագրությունից․ պարզապես սարսափելի է»,- գրել է նա։

Հաղորդավարուհին առողջություն է մաղթել Նավալնիին՝ հուսալով, որ ընդիմադիր գործիչը «կհաղթի գլխավոր պայքարը՝ իր կյանքի համար պայքարը»։

 

Լրահոս

Դիտել ավելին