Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Վթար Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին․ կան տուժածներ

21 Օգոստոս, 2020 12:11
Վթար Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 21-ին, ժամը 00։29-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դրախտիկ-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Հերթապահության վայրից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 20 մ) և բախվել ծառին:

Փրկարարները Հարութ Մ․-ին (ծնված 1998 թ․), Մարտին Ա․-ին (ծնված 1998 թ․) և Նարեկ Մ․-ին (ծնված 1997 թ․) դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Քաղաքացիները հոսպիտալացվել են Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին