Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Բետոնե պատը փլուզվել է 32-ամյա տղամարդու վրա, ով տեղում մահացել է

21 Օգոստոս, 2020 11:32
Բետոնե պատը փլուզվել է 32-ամյա տղամարդու վրա, ով տեղում մահացել է

Օգոստոսի 21-ին, ժամը 02։16-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի համայնքապետարանի մոտ տեղի է ունեցել փլուզում․ ներսում կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մրգաշատ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի նկուղում շինարարական աշխատանքներ իրականացնելիս մոտ 6 քմ բետոնե պատը փլուզվել է Հայկ Ի․-ի (ծնված 1988 թ․) վրա, ով տեղում մահացել է։

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին