Կարևոր իրադարձություններ

Առաջին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ից` մեկ անձի ուղեկցությամբ, իսկ մյուսները` սեպտեմբերի 15-ից, ԿԳՄՍՆ-ն ուղեցույց է հրապարակել

21 Օգոստոս, 2020 11:21
Առաջին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ից` մեկ անձի ուղեկցությամբ, իսկ մյուսները` սեպտեմբերի 15-ից, ԿԳՄՍՆ-ն ուղեցույց է հրապարակել

ԿԳՄՍ-ից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց է հրապարակվել:

Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին` մեկ անձի ուղեկցությամբ:

Ուղեցույցը՝ այստեղ  

 

Լրահոս

Դիտել ավելին