Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է կորոնավիրուսի 158 նոր դեպք

21 Օգոստոս, 2020 10:45
Հաստատվել է կորոնավիրուսի 158 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 158 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 477-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 842 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Օգոստոսի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 253 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1095-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 217 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35 693, փաստացի բուժվողներինը՝ 5689 (մեկ օրում նվազել է 67-ով): Մեկ օրում արվել է 1639 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 192 199 թեստ:

 

Լրահոս

Դիտել ավելին