Կարևոր իրադարձություններ

Բժիշկները թույլ չեն տվել Ալեքսեյ Նավալնուն տեղափոխվել Գերմանիա

21 Օգոստոս, 2020 10:24
Բժիշկները թույլ չեն տվել Ալեքսեյ Նավալնուն տեղափոխվել Գերմանիա

Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որտեղ գտնվում է Ալեքսեյ Նավալնին, հրաժարվել է նրան գերմանական կլինիկա տեղափոխելու թույլտվություն տալ։ Այս մասին «Թվիթերում» հայտնել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։ «Գլխավոր բժիշկը հայտարարեց, որ Նավալնուն չի կարելի տեղափոխել։ Նրա տեղափոխման համար բավական չէ ազգականների որոշումը»,- նշել է նա։

Յարմիշը հայտարարել է, որ Նավալնու տեղափոխման արգելքը սպառնում է նրա կյանքին։ «Օմսկի հիվանդանոցում մնալը առանց սարքավորման՝ այդպես էլ չկատարված ախտորոշմամբ, ներկայիս վիճակում մահացու վտանգավոր է»,- նշել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին