Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն աշխատում է ԼՂ հակամարտության հարցով բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ․ Լավրով

21 Օգոստոս, 2020 08:34
Ռուսաստանն աշխատում է ԼՂ հակամարտության հարցով բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ․ Լավրով

Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին, աշխատում է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ: «Տրուդ» թերթին տված հարցազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովի խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև հուլիսին տեղի ունեցած սահմանային հակամարտությունը 1994 թ. հրադադարի մասին համաձայնագրից հետո երկրորդ առավել խոշոր խախտումն է եղել: Նա հատկապես ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ թեժ մարտերը 26 տարվա ընթացքում առաջին անգամ տեղի են ունեցել ոչ թե ԼՂ շփման գծում, այլ ուղղակիորեն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանին:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել հակամարտության կարգավորման համար:

«Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն այս ամբողջ ընթացքում ուղիղ կապի մեջ է գտնվել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարության հետ: Արդյունքում, Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ, չնայած ոչ առաջին փորձից, հրադադարի ռեժիմ է հաստատվել հուլիսի 16-ից»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

 
 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին