Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    571
    581

  • RUB

    6,35
    6,6

Կարևոր իրադարձություններ

Գերմանիան պատրաստ է բուժօգնություն տրամադրել Ալեքսեյ Նավալնուն, Ֆրանսիան՝ ապաստան

21 Օգոստոս, 2020 00:13
Գերմանիան պատրաստ է բուժօգնություն տրամադրել Ալեքսեյ Նավալնուն, Ֆրանսիան՝ ապաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան անհրաժեշտության դեպքում պատրաստ է ապաստան տրամադրել թունավորված ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին:  

Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ ինքը Նավալնու հետ կապված միջադեպը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

«Մենք շատ անհանգստացած ենք: Պատրաստ ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել նրան և նրա ընտանիքին»,- ասել է Մակրոնը` ընդգծելով, որ առաջարկը վերաբերում է թե՛ բժշկական ծառայություններին, և թե՛ ապաստան տրամադրելուն:

Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ  Գերմանիան անհրաժեշտ է համարում պարզաբանել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու շուրջ ծավալվող իրավիճակը և պատրաստ է նրան բուժօգնություն հատկացնել:

«Ինչ վերաբերում է Ֆրանսիային, նույնը վերաբերում է Գերմանիային. մենք պատրաստ ենք բուժօգնություն ցույց տալ նաև գերմանական հիվանդանոցներում, սակայն դրա համար դիմում պետք է ստացվի Ռուսաստանից»,- ասել է Մերկելը:

«Պետք է պարզվի, թե ինչպես է դա տեղի ունեցել», – հավելել է Մերկելը` հույս հայտնելով, որ  Ալեքսեյ Նավալնին արագ կապաքինվի:

Հիշեցնենք, որ Նավալնիի մամլո խոսնակ Կիրա Յարմիշի փոխանցմամբ՝ քաղաքական գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է օդանավում՝ Տոմսկից Մոսկվա թռչելու ժամանակ: Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ նրան հոսպիտալացրել են անգիտակից վիճակում:  

Թիմակիցները պնդում են, որ Նավալնին թունավորվել է, բժիշկները դա առայժմ չեն հաստատում՝ խոստանալով օրվա ընթացքում հայտնել ընդդիմադիր գործչի առողջական վիճակի կտրուկ վատթարացման ճշգրիտ պատճառը:

Օմսկի բժիշկները հայտնել են, որ պայքարում են Ալեքսեյ Նավալնիի կյանքի համար: Քաղաքական գործչի վիճակը կայուն է, սակայն նա դեռ գտնվում է կոմայի մեջ:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին