Կարևոր իրադարձություններ

Մենք քայլ առ քայլ կառուցում ենք մեր երազած երկիրը՝ բարեկարգ, ապահով և արժանապատիվ․ Հայկ Չոբանյան (լուսանկարներ)

20 Օգոստոս, 2020 23:39
Հեղինակ՝ Հայկ Չոբանյան
Մենք քայլ առ քայլ կառուցում ենք մեր երազած երկիրը՝ բարեկարգ, ապահով և արժանապատիվ․ Հայկ Չոբանյան (լուսանկարներ)

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրելով․

«Շատ ոգևորիչ են Դիլիջանում կատարվող մեծածավալ քաղաքաշինական և ճանապարհաշինական աշխատանքները: Ուրախ եմ հայտնել, որ վերանորոգվում է նաև Դիլիջան-Վանաձոր միջպետական ճանապարհը:

Այսօր շրջել եմ Դիլիջանում և հետևել կատարվող աշխատանքներին:

Ինչ վերաբերում է Դիլիջան-Վանաձոր ճանապարհի շինարարությանը, ապա այստեղ մի քանի նկատառում ունեմ:

Աշխատանքների բարձր արդյունավետության համար պետք է աշխատանքային ռեսուրսներն ավելացվեն և տեմպերն ավելի մեծացվեն:

Հրահանգ է տրվել ճանապարհաշինական աշխատանքներին զուգընթաց առաջիկա ամսվա ընթացքում լուծումներ տալ ենթակառուցվածքների խնդիրներին:

Ճանապարհին հարակից ամբողջ տարածքը պետք է կարգի բերվի՝ ներառյալ ավելորդ տաղավարների, մետաղի ջարդոնների հեռացումը և կանաչապատման, բարեկարգման աշխատանքների իրականացումը:

Մենք քայլ առ քայլ կառուցում ենք մեր երազած երկիրը՝ բարեկարգ, ապահով և արժանապատիվ»:

На изображении может находиться: дерево, небо, на улице и природа

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, дерево, гора, небо, на улице и природа

На изображении может находиться: 1 человек, дерево, небо, растение, на улице и природа

На изображении может находиться: небо, дерево, облако, на улице и природа

 

Լրահոս

Դիտել ավելին