Կարևոր իրադարձություններ

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 69.181 ստուգում

20 Օգոստոս, 2020 22:16
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 69.181 ստուգում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 19-ի դրությամբ իրականացվել է 69.181 կազմակերպության գործունեության ստուգում որից միայն 412-ը՝ նշված օրը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։       

 

Լրահոս

Դիտել ավելին